ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Մայիսի մեկը իմ տոնը չի, է՛լի

Մայիսի մեկը իմ տոնը չի, է՛լի
01.05.2026 | 10:38

Քանի որ էսօր աշխատավորների օրն ա, ուզում եմ աջ ձեռքս դնել Ֆեյսբուքի վրա ու խոստովանել։

Ուրեմն՝ էն, որ ասում են՝ եթե քո սիրած գործն ես անում, երջանիկ ես, ճիշտ են ասում, համաձայն եմ։ Ես ամբողջ կյանքում փորձել եմ հասկանալ, թե որն ա իմ սիրած գործը, որ երջանիկ լինեմ, ու տարբեր բաներ փորձելուց հետո, վերջիվերջո, եկել եմ էն եզրակացության, որ իմ սիրած գործը բան չանելն ա։ Էդ գործը ես շատ եմ սիրում։ Ու իսկապես երջանիկ եմ, երբ բան չեմ անում։

Հա՛, ի՜նչ մեղքս թաքցնեմ, ես աշխատել չեմ սիրում։ Գիտեմ, գիտեմ, որ աշխատանքն ա կապիկին մարդ դարձրել՝ դա հայտնի փաստ ա։ Բայց դեռ ոչ ոք չի ասել, որ չաշխատելով նորից կապիկ կդառնամ։ Չեմ դառնա, չեմ հասցնի։

Դրա համար՝ ես մայիսի մեկը միշտ ամաչելով եմ տոնում։ Իմ տոնը չի, է՛լի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10886

Մեկնաբանություններ